Արտաքին 4 տարի առաջ - 19:09 31-03-2022

Պեսկովը խոսել է Պուտինին «ապատեղեկացնելու» մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդի խոսքերը, որն ասել է, որ Վլադիմիր Պուտինի շրջապատը նրան ապատեղեկացնում է։

Պաշտոնյան ավելի վաղ ասել էր, որ ըստ ԱՄՆ հետախուզության տվյալների՝ Պուտինի և ռուսական ռազմական հրամանատարության միջև լարվածություն է առաջացել։

«Ստացվում է, որ ոչ Պետդեպարտամենտը, ոչ Պենտագոնը իրական տեղեկություն չունեն Կրեմլում տեղի ունեցող իրադարձությունների մասին, և նրանք պարզապես չեն հասկանում, թե ինչ է կատարվում Կրեմլում, նրանք չեն հասկանում նախագահ Պուտինին, չեն հասկանում որոշումների ընդունման մեխանիզմը, նրանք չեն հասկանում մեր աշխատանքի ոճը,- դժգոհել է Պեսկովը:- Սա ոչ միայն ցավալի է, այլև անհանգստություն է առաջացնում, քանի որ նման լիակատար թյուրիմացությունն ուղղակի հանգեցնում է սխալ ու հապճեպ որոշումների, որոնք շատ վատ հետևանքներ են ունենում»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը