Արտաքին 4 տարի առաջ - 13:12 31-03-2022

Ֆրանսիայի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել Ուկրաինայի պատճառով

Ֆրանսիական լրատվամիջոցները գրում են, որ Ֆրանսիայի ռազմական հետախուզության տնօրինության ղեկավար, գեներալ Էրիկ Վիդոն հրաժարական է տալիս նաև այն պատճառով, որ իր գերատեսչությունը չէր հավատում Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակմանը։
l'Opinion պարբերականը, հղում անելով զինվորականների շրջանում աղբյուրներին, հաղորդել է, որ գեներալ Վիդոն պաշտոնանկ է արվել այն պատճառով, որ նա և իր ենթակաները չեն կարողացել երկրի ղեկավարությանը ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել Ռուսաստանի մտադրությունների մասին:
AFP գործակալությունը, հղում անելով գերատեսչության իր աղբյուրին, պարզաբանում է, որ Վիդոն հրաժարական է տալիս հետախուզության ղեկավար նշանակվելուց ընդամենը յոթ ամիս անց, ոչ միայն այն պատճառով, որ չէր կանխատեսել Ուկրաինայի վրա ՌԴ հարձակումը, այլ նաև այն պատճառով, որ չէր կարողացել վերակազմավորել իր ղեկավարած գերատեսչությունը:
Le Monde-ն այս առնչությամբ հիշեցնում է, որ ֆրանսիական հետախուզության կանխատեսումների սխալականության մասին պատերազմի սկսվելուց մի քանի օր անց պարբերականին տված հարցազրույցում խոսել է Ֆրանսիայի Գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ Թիերի Բուրքհարդը։
«Ամերիկացիներն ասում էին, որ ռուսները պատրաստվում են հարձակվել, և նրանք իրավացի էին: Մեր ծառայությունները կարծում էին, որ Ուկրաինայի գրավումը հրեշավոր գին կարժենա, իսկ ռուսներն այլ տարբերակներ ունեն (օրինակ, նախագահ Զելենսկիին տապալելը)»,- ասել էր Ֆրանսիայի Գլխավոր շտաբի ղեկավարը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը