Ավելին 4 տարի առաջ - 22:39 30-03-2022

Բրյուս Ուիլիսը թողնում է կարիերան առողջական լուրջ խնդիրների պատճառով

Ամերիկացի դերասան Բրյուս Ուիլիսի մոտ վերջերս աֆազիա է ախտորոշվել, ինչի պատճառով նա ստիպված է ավարտել կարիերան, հայտնում է Page Six-ը։
«Մենք ողջ ընտանիքով ցանկանում ենք Բրյուսի հիանալի երկրպագուներին տեղեկացնել, որ մեր սիրելի Բրյուսը առողջական խնդիրներ ունի և վերջերս նրա մոտ աֆազիա են ախտորոշել, որն ազդում է նրա կոգնիտիվ ունակությունների վրա», - ասվում է դերասանի հարազատների հայտարարության մեջ, որը տարածվել է սոցիալական ցանցերում:
Նրանց խոսքով, դրա պատճառով Ուիլիսը կհրաժարվի շարունակել կարիերան։
Աֆազիան խոսքի ձեռքբերովի խանգարում է, որը կարող է առաջանալ ուղեղի վնասվածքից հետո (ինսուլտ, գլխի վնասվածք, ուռուցքներ կամ ուղեղի բորբոքում): Աֆազիայի արդյունքում ախտահարվում են բոլոր լեզվական ունակությունները՝ խոսել, հասկանալ, կարդալ, գրել:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում