Ավելին 4 տարի առաջ - 19:29 30-03-2022

Կիրիլ Սերեբրեննիկովը Ռուսաստանից Ֆրանսիա է տեղափոխվել

Ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը Ռուսաստանից մեկնել է Ֆրանսիա։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է կինոգետ Ժոել Շապրոնը։ Նա Facebook-ում հրապարակել է Փարիզի Բաստիլի հրապարակում արված Սերեբրեննիկովի լուսանկարը։
Նկարում ռեժիսորը վերնաշապիկով է, որի վրա գրված է՝ «Ես անջատում եմ հեռուստացույցը»: «Իսկ իմ գլխում. «Ես միացնում եմ մշակույթը»: Ֆիլմեր են պատրաստվում, նկարահանումներ, մոնտաժներ են ընթանում, նախատեսված են վարպետության դասեր: Շնորհակալություն, Կիրիլ, որ դու միշտ այդքան ակտիվ ես» գրել է Շապրոնը։
Մարտի 28-ին Մոսկվայի դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը, չեղյալ համարեց Կիրիլ Սերեբրեննիկովի պայմանական ազատազրկումը և հանեց նրա դատվածությունը առանձնապես խոշոր չափերով խարդախության հոդվածով։
Վերջին մեկ ամսվա ընթացքում շատ արվեստագետներ լքել են Ռուսաստանը՝ համաձայն չլինելով Ուկրաինա՝ ռուսական ներխուժման հետ:
2020 թվականի հունիսին դատարանը Կիրիլ Սերեբրեննիկովին դատապարտել էր երեք տարվա պայմանական ազատազրկման և 800 հազար ռուբլի տուգանքի՝ «Յոթերորդ ստուդիայի» գործով, նրան մեղավոր ճանաչելով «Պլատֆորմա» թատերական նախագծի համար հատկացված պետական ​​միջոցների յուրացման մեջ։ Սերեբրեննիկովն իրեն մեղավոր չի ճանաչել։
Վերջին մեկ ամսվա ընթացքում շատ արվեստագետներ լքել են Ռուսաստանը՝ համաձայն չլինելով Ուկրաինա՝ ռուսական ներխուժման հետ:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում