Արտաքին 4 տարի առաջ - 21:40 25-03-2022

Ուկրաինան և Ռուսաստանը հերքում են բանակցություններում փոխզիջման մասին Էրդողանի խոսքերը

Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները հերքում են, որ խաղաղ բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել։ Ավելի վաղ՝ ուրբաթ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

Թուրքիան միջնորդական ջանքեր է գործադրում, և սպասվում է, որ շուտով երկրի նախագահը հեռախոսազրույցներ կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս խոսակցություններից առաջ նա թուրքական լրատվամիջոցներին ասել է, որ ռուսական և ուկրաինական պատվիրակությունները, ըստ իր տեղեկությունների, նախնական համաձայնության են եկել քննարկած վեց հարցից չորսի շուրջ։ Խոսքը, ըստ Էրդողանի, Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարվելու, երկրի անվտանգության երաշխիքների, ուկրաինական բանակի սպառազինության սահմանափակման և ռուսաց լեզվի կարգավիճակի մասին է։ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ չէ ընդունել Ռուսաստանի պահանջները՝ ճանաչելու Ղրիմի բռնակցումը և Դոնեցկի ու Լուգանսկի Հանրապետությունների անկախությունը։

Ուկրաինայի ԱԳՆ Դմիտրի Կուլեբան Украинская правда-ին տված հարցազրույցում չի հաստատել Էրդողանի հիշատակած պայմանավորվածությունների ձեռքբերումը և նշել է, որ բանակցությունները չեն կարող սահմանափակվել վերը նկարագրված վեց հարցերով։ Մասնավորապես, Կուլեբան ընդգծել է, որ ուկրաիներենը պետք է մնա միակ պետական ​​լեզուն։ Նախարարի խոսքով, Ուկրաինան պնդում է, առաջին հերթին, հրադադարի, անվտանգության ու տարածքային ամբողջականության երաշխիքների մասին, իսկ Ռուսաստանի հետ բանակցությունները ծանր են ընթանում։ Միաժամանակ նա երախտագիտություն է հայտնել Թուրքիային պատերազմը դադարեցնելու դիվանագիտական ​​ջանքերի համար։

Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին իր հերթին ասել է, որ Ուկրաինայի չեզոք կարգավիճակը բավարար չէ Ռուսաստանին։ Մոսկվան առաջ է քաշում «համապարփակ պայմանագիր», որը հաշվի կառնի ներխուժման սկզբում ներկայացված ռուսական պահանջները՝ այսպես կոչված, ապառազմականացման, Ղրիմի և Դոնբասի անջատողական հանրապետությունների կարգավիճակի ճանաչման վերաբերյալ: Առանց դրա, ընդգծել է Մեդինսկին, «պայմանագրի կնքումը քիչ հավանական է»: Նա Ուկրաինային մեղադրել է բանակցությունները ձգձգելու մեջ։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին