Արտաքին 4 տարի առաջ - 16:29 25-03-2022

Բելգորոդի մարզում Ուկրաինայի տարածքից հրետակոծության հետևանքով քահանա է զոհվել. Ռուսական ԶԼՄ-ներ

Ռուսական լրատվական գործակալությունները, հղում անելով Ռուս ուղղափառ եկեղեցու՝ Զինված ուժերի հետ համագործակցության հարցերով սինոդալ վարչությանը, հայտնում են, որ Բելգորոդի մարզում Ուկրաինայի տարածքից հրետակոծության հետևանքով նախօրեին զոհվել է ավագ երեց Օլեգ Արտեմովը։


«Բելգորոդի Ժուրավլևկա գյուղում ավագ երեց Օլեգ Վլադիսլավովիչ Արտեմովը զոհվել է հրետակոծությունից՝ որպես զինվորական քահանա իր հովվական պարտականությունը կատարելիս։ Անցած գիշեր Ժուրավլևկա գյուղում գտնվող քահանան ընկել է ուկրաինական «Սմերչ»-ի հրետակոծության տակ և զոհվել՝ հավատացյալների հետ աշխատանքի հարցերով հրամանատարի օգնականի իր պարտականությունները կատարելիս»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը սինոդալ վարչության հաղորդագրությունը Vkontakte սոցիալական ցանցում:

Պատերազմական պայմաններում BBC-ն չի կարող օպերատիվ կերպով հաստատել պաշտոնատար անձանց կողմից տրված տեղեկատվությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում