4 տարի առաջ - 14:17 25-03-2022

ՌԴ ԱՆ-ն հերքել է Ժիրինովսկու մահվան մասին լուրը

Բժիշկները Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու վիճակը այս պահին գնահատում են որպես կայուն։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ առողջապահության նախարարության ներկայացուցիչներին։

Քաղաքական գործիչն այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ, նրան ցուցաբերվում է բուժօգնություն։

«Վլադիմիր Ժիրինովսկու վիճակը գնահատվում է որպես կայուն»,- ընդգծել են ԱՆ մամուլի ծառայությունից։

75-ամյա քաղաքական գործչի մահվան մասին տեղեկությունը հայտնվել է այսօր՝ մարտի 25-ին։ Շուտով Ժիրինովսկու մահվան մասին լուրը հերքել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը