Արտաքին 4 տարի առաջ - 09:20 25-03-2022

Դուդան Մոսկվայի ակնարկներին պատասխանել է լեհական անպարկեշտ ասացվածքով

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան մեկնաբանել է ռուսական կողմի ակնարկները, թե ռուսական բանակի ռազմական գործողությունները կարող են չսահմանափակվել միայն Ուկրաինայի տարածքով։
«Միգուցե այնքան էլ կոռեկտ չէ, բայց Լեհաստանում այսպիսի ասացվածք կա, ճիշտ է՝ անպարկեշտ, սակայն. «մի վախեցրու, մի վախեցրու…»: Լեհաստանի նախագահը բարձրաձայն ասել է արտահայտության միայն ցենզուրային հատվածը:
«Մենք ցանկանում ենք խաղաղ ապրել,- վստահեցրել է Լեհաստանի նախագահը:- Բայց մենք պետք է պատրաստ լինենք այն բանին, որ ինչ-որ մեկը կարող է մեզ վրա հարձակվելու ցանկություն ունենալ: Վստահեցնում եմ, որ մեր հայրենիքն այնքան ընդարձակ է, որ հաստատ տեղ կգտնվի նման հարձակվողներին թաղելու համար»։
Դուդան Մոսկվային նաև հորդորել է դադարեցնել բնակելի շենքերի ռմբակոծությունները, որոնց արդյունքում զոհվում է խաղաղ բնակչությունը։
Նրա խոսքով, ռմբակոծված Կիևը տեղ-տեղ հիշեցնում է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավան՝ 1944 թվականին։ Սակայն, ըստ Դուդայի, հրադադարն ավելի ձեռնտու կլինի ռուսական բանակին:
«Հենց նրանց է ժամանակ հարկավոր վերախմբավորվելու համար։ Եթե խոսք գնա հրադադարի մասին, ապա դա պետք է ուղեկցվի ռուսական զորքերի դուրսբերմամբ,- ասել է Դուդան:- Մեզ համար կարևոր է, որ Ռուսաստանն ատամները կոտրի այս պատերազմում և ապագայում էլի ինչ-որ մեկի կամ կրկին Ուկրաինայի վրա հարձակվելուց առաջ նախապես երկու անգամ մտածի»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում