Ավելին 4 տարի առաջ - 19:54 24-03-2022

Կաննի կինոփառատոնի նախագահն առաջին անգամ կին է դարձել

Այրիս Քնոբլոխը դարձել է Կաննի կինոփառատոնի առաջին կին նախագահը, հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով դիտումների կազմակերպիչների հայտարարությանը։
Նա պաշտոնը կստանձնի հուլիսի 1-ից և այս պաշտոնը կզբաղեցնի երեք տարի։
Այրիս Քնոբլոխը մինչև 2020 թվականը ղեկավարել է Warner Bros-ը Ֆրանսիայում, վերահսկել նախագծերը Գերմանիայում, Ավստրիայում և Շվեյցարիայում: Քնոբլոխը 2021 թվականին Ֆրանսիայի Օսկարի հանձնաժողովի անդամներից է եղել։ Կաննում նա կփոխարինի Պիեռ Լեսքյուրին, որը զբաղեցրել է նախագահի պաշտոնը վերջին ութ տարիներին։ «Ֆրանսիան ինձ մեծ պատիվ է տալիս՝ վստահելով Կաննի կինոփառատոնի նախագահությունը։ Ուրախ եմ, որ կարող եմ ողջ էներգիաս նվիրել մոլորակային մասշտաբի այս փառատոնին»,- մեկնաբանել է նա:
2022 թվականի Կաննի կինոփառատոնը տեղի կունենա մայիսի 17-ից 28-ը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը