Խոսք Տեսանյութ 4 տարի առաջ - 16:44 24-03-2022

Եթե ինքդ քեզ չես հարգում, պաշտպանում, ուրիշ պետությունն ինչո՞ւ պետք է պաշտպանի. Հադրութից տեղահանված

44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութից տեղահանված Մարգարիտա Քարամյանը oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ հայ ազգն ամբողջությամբ հետ է գնացել 1988-1989թթ. իրավիճակին, երբ չունեինք բանակ։

Քարամյանի խոսքով, հիմա ոչ թե սոցիալ-տնտեսական, հումանիտար խնդիր է, այլ՝ քաղաքական։ Ադրբեջանի նպատակը հայաթափումն է, Արցախի էթնիկ զտումը։

«Եթե առանձին պետություն ենք, բա ինչո՞ւ չեն ճանաչում Արցախի անկախությունը։ Արցախից հինգ պատգամավոր ունեինք ՀՀ պառլամենտում, իսկ այժմ մենք իրավազուրկ մարդիկ ենք ու անգամ չունենք ՀՀ քաղաքացիություն։ Այն անատամ հայտարարությունները, թե Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, մեր երկրում քաղաքականություն չվարելու հետևանք է»,-ասաց նա։
Քարամյանն ասաց, որ 1994-ից հետո մսխեցինք մեր հաղթանակը, իրավունքները, ամեն ինչը:


Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:48 Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած․ Շարմազանովը՝ իշխանությանը
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
20:24 Ավելի քան 100 կոնգրեսական կոչ է արել Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են