Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:58 24-03-2022

Անընդունելի և խիստ դատապարտելի է որոշ պետություններում սկիզբ առած ռուսատյացության աղաղակող երևույթները. «Հայաստան» դաշինք

«Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել Ուկրաինայում ստեղծված իրադրության վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.

««Հայաստան» խմբակցությունը

1. Իր մտահոգությունն ու անհանգստությունն է հայտնում Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ: Ստեղծված իրավիճակը անվտանգության անբաժանելիության անկյունաքարային սկզբունքի անտեսման, միաժամանակ՝ միջազգային իրավունքի տիրույթում ակնհայտ երկակի ստանդարտների բազմակի կիրառման արդյունք է:

2. Կարեւորում է ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման ցանկացած ակտ։ Ինքնորոշման իրավունքի իրացումը բռնաճնշումներով խափանելու փորձերը, որպես կանոն, հանգեցնում են զինված հակամարտության եւ պատերազմի: Նաեւ այդ տեսանկյունից է, որ անբեկանելի եւ անքննելի է համարվում ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ինքնորոշվելու, պատմական հայրենիքի մաս կազմող պետության հետ վերամիավորվելու իրավունքը եւ կարեւորվում է «ճանաչում հանուն փրկության» երաշխիքի կիրառումը բոլոր նմանատիպ իրավիճակներում:

3. Անընդունելի եւ խիստ դատապարտելի է համարում որոշ պետություններում սկիզբ առած ռուսատյացության աղաղակող երեւույթները եւ ազգային ու ռասսայական պատկանելության հիմքով խտրականության ցանկացած դրսեւորում։ Նման քաղաքականությունն ամբողջությամբ շեղվում ու հակասում է 20-րդ դարի կեսից ընդունված ու համընդհանուր հռչակված արժեքներին:

4. Արձանագրում է, որ քաղաքական եւ հատկապես տնտեսական պատժամիջոցների աննախադեպ ձեւերի եւ ծավալի կիրառումը չի նպաստելու ճգնաժամի հանգուցալուծմանը, սակայն հանգեցնելու է համաշխարհային նոր տնտեսական ճգնաժամի, նոր «երկաթե վարագույրի», որի հետեւանքները կարող են կործանարար դառնալ բազմաթիվ պետությունների համար ու բերել աղքատացման մակարդակի շեշտակի աճի։

5. Լիահույս է, որ ամենասեղմ ժամկետներում Եվրոպայում կվերահաստատվի խաղաղությունն ու կայունությունը: Ռուս եւ ուկրաինացի ժողովուրդները կկարողանան գտնել խաղաղ եւ անվտանգ ապրելու ընդունելի լուծումները` իրական բանակցությունների միջոցով:

6. Պահանջում ենք, որ Հայաստանի իշխանությունները անեն ամեն հնարավորը Ուկրաինայում ապրող հայերին, հատկապես՝ տարեցներին, կանանց եւ երեխաներին ըստ պահանջի հնարավոր աջակցություն ցուցաբերելու, այդ թվում՝ Հայաստան տարհանելու եւ կենսաապահովման հարցերը լուծելու ուղղությամբ»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին