Ներքին 4 տարի առաջ - 17:20 23-03-2022

Լիզինգի պայմանագիրը ինքնին չի ենթադրում, որ տրանսպորտային միջոցը գրավադրվելու է. Գրիգոր Մինասյան

Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը ԱԺ-ում ներկայացրեց Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որով նախատեսվում է լիզինգատուին եւ լիզինգառուին հնարավորություն տալ լիզինգի պայմանագրով սահմանելու լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը կամ դրա սահմանափակումը:

Մինասյանի խոսքով, ներկայումս գործող իրավանորմերն ամբողջապես չեն կարգավորվում լիզինգառուի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու հետ կապված պրակտիկ խնդիրները: Արդյունքում, լիզինգառուն ցանկացած պահի կարող է լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով հատել Հայաստանի Հանրապետության սահմանը՝ այդպիսով ռիսկի տակ դնելով լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի իրացվելիությունը: Օրենքների նախագծով սահմանվում է դիսպոզիտիվ կարգավորում՝ լիզինգառուին հնարավորություն տալով հատել Հայաստանի Հանրապետության սահմանը բացառապես լիզինգատուի համաձայնությամբ՝ այսպիսով նվազագույնի հասցնելով լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի հնարավոր կորստի ռիսկը: Նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս ցանկացած լիզինգատու կանգնած է նշված խնդրի առջեւ՝ համապատասխան ռիսկերը զսպող մեխանիզմների բացակայության պատճառով: Պրակտիկայում վերոգրյալ իրավակարգավորումների բացակայությունը հանգեցնում է մի շարք խնդիրների, ինչի մասին է վկայում նաեւ մեր կողմից կատարված ուսումնասիրությունը:

Մինասյանն ասաց, որ մասնավորապես, տեղեկատվություն ստանալու համար գրությամբ դիմել են «Ագբա լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ին՝ պարզելու համար, թե վերջին մեկ տարվա ընթացքում տրանսպորտային միջոցների լիզինգի քանի պայմանագիր է կնքվել, եւ արդյոք առկա՞ է վիճակագրություն այն մասին, թե այդ պայմանագրերի արդյունքում քանի տրանսպորտային միջոց է Հայաստանի Հանրապետությունից դուրս հանվել եւ կազմակերպությունը չի կարողացել ապահովել տվյալ տրանսպորտային միջոցի վերադարձելիությունը:

«Ստացված պատասխանից պարզ է դառնում, որ վերջին մեկ տարվա ընթացքում կազմակերպության կողմից կնքվել է 303 տրանսպորտային միջոցի լիզինգի պայմանագիր: Ներկայումս 4 տրանսպորտային միջոցի ՀՀ տարածքից դուրս գտնվելու փաստը հաստատվել է, ինչպես նաեւ առկա է եւս 10 տրանսպորտային միջոց, որոնց գտնվելու վայրը անհայտ է»։

Մինասյանը, անդրադառնալով նախագծի հիմնական նպատակին, ասաց, որ նպատակն է ապահովել լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցների վերադարձելիության ապահովումը: Այսպիսով, օրենքների նախագծերի ընդունման դեպքում կկանխվեն առանց լիզինգատուի համաձայնության լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության սահմանից հատելու հետ կապված հնարավոր խնդիրները, կապահովվի լիզինգի առարկայի վերադարձելիությունը:

Գևորգ Պապոյանը հարցրեց, թե արդյոք դա նշվելո՞ւ է լիզինգի պայմանագրում, թե՞ այն պահին է որոշվելու, այսինքն՝ սկզբնական փուլու՞մ է տեղի ունենալու պայմանավորվածությունը երկու կողմերի միջև, որ մեքենան դուրս գա, թե՞ հետո։ Մինասյանը պատասխանեց, որ լիզինգի պայմանագրում է նշվելլու, և եթե քաղաքացիաիրավական հարաբերությունների երկու սուբյեկտ համաձայնության են գալու, որ արգելք է որոշվելու, այդ դեպքում հանգիստ կարող է գնալ գալ։

Իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց, թե «Ակբա բանկի» 303 պայմանագրից 4-ի դեպքում փաստորեն խախտվել է պայմանագիրը, և դուրս են եկել, և այն փաստը, որ կա լիզինգային պայմանագիր, որը հենց գրավը արգելագրում է, այդ արգելանքը պայմանագրում նշվում է։

Մինասյանն ասաց, որ լիզիզնգի պայմանագիրը ինքնին չի ենթադրում, որ տրանսպորտային միջոցը գրավադրվելու է, և արդեն սահմանափակում կլինի։ Կարող է լինել պայմանագիր, որ գրավ դնելու անհրաժեշտություն բացարձակ չկա։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում