Ներքին 4 տարի առաջ - 22:33 22-03-2022

Տեղի է ունեցել ոչ պետական դպրոցների տարեկան համաժողովը

Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրում մարտի 22-ին տեղի է ունեցել ոչ պետական դպրոցների տարեկան համաժողովը, որը նախաձեռնել է անկախ դպրոցների «Մեկ ձայն» ասոցիացիան:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, համաժողովին ներկա են եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ոչ պետական դպրոցների ավելի քան 2 տասնյակ ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքում նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ոչ պետական դպրոցները հանրակրթության համակարգի թեև ոչ մեծ, սակայն՝ շատ կարևոր հատվածն են:

«Ոչ պետական դպրոցներում մենք հաճախ տեսնում ենք մանկավարժական նորարարության, այլընտրանքային կրթական ծրագրերի հիանալի օրինակներ, որոնք՝ որպես ձևավորված փորձ, պետք է ծառայեն պետական դպրոցներում փոփոխություններ կատարելու և զարգացում ապահովելու նպատակով: Այս առումով, կարծում եմ, ունենք դրական համագործակցության փորձ և ավելի մեծ արդյունավետությամբ աշխատելու հնարավորություն»,- նշել է նախարարի տեղակալը:

Նրա խոսքով` ոչ պետական դպրոցների «Մեկ ձայն» ասոցիացիայի կողմից տարբեր օրենսդրական և ռազմավարական փաստաթղթերի առնչությամբ ներկայացվել են մասնագիտական դիտարկումներ, որոնք շատ կարևոր են ոլորտում արդյունավետ քաղաքականության ապահովման համար:

«Նախարարությունը կարևորում է երկխոսությունը ոչ պետական դպրոցների հետ ոչ միայն ժողովների և քննարկումների, այլև ինստիտուցիոնալ ձևաչափով: Մենք հետևողական ենք լինելու համատեղ նախաձեռնությունների իրականացման հարցում` փաստելով հանրակրթության ոլորտի պետական քաղաքականության միասնականությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանն` ընդգծելով, որ նախարարությունը պատրաստ է քննարկելու աջակցության և համագործակցության առաջարկներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը որպես համագործակցության առաջարկություն նշել է, որ անկախ դպրոցների «Մեկ ձայն» ասոցիացիան կարող է մասնակցություն ունենալ դպրոցների տնօրենների վերապատրաստման գործընթացին` ապահովելով իրավական դաշտի պահանջները, ինչպես նաև ներկայացնել պետական դպրոցների հետ համագործակցության առաջարկներ:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն էլ ընդգծել է՝ ոչ պետական դպրոցների ներկայացուցիչների քննարկումները հատկապես օրենսդիր մարմնի հետ արդյունավետ և նպատակային են եղել:

«Մասնավորապես, կատարված օրենսդրական փոփոխությունների շնորհիվ 2023 թվականից ոչ պետական դպրոցների կրտսեր դասարանների աշակերտները պետության կողմից կստանան անվճար դասագրքեր: ‹‹Հանրակրթության մասին›› օրենքի փոփոխության քննարկումների ժամանակ ասոցիացիայի կողմից ներկայացված առաջարկների մեծ մասը նույնպես ընդունվել է»,- նշել է Սիսակ Գաբրիելյանը:

Համատեղ աշխատանքի արդյունքում հարկային օրենսդրության փոփոխությունների նախագծում ներառված ԱԱՀ հարկման դրույթը չեղարկվեց, որը, ինչպես նշել են ոչ պետական դպրոցների ներկայացուցիչները, չափազանց կարևոր էր իրենց հետագա գործունեության համար:

Համաժողովի ընթացքում «Մեկ ձայն» ասոցիացիայի տնօրեն Շամամ Գևորգյանը ներկայացրել է 2021 թ.-ին ասոցիացիայի կատարած աշխատանքների արդյունքները, իսկ փոխնախագահ Մարիա Խախամյանն անդրադարձել է 2022 թ.-ի գործողությունների պլանին:

«Մեկ ձայն» ասոցիացիայի նախագահ Արամ Փախչանյանը ներկայացրել է ասոցիացիային անդամագրվելու հնարավորությունները և նպատակները` նշելով, որ համագործակցությունը հնարավորություն կտա միավորելու ռեսուրսները և մի շարք հարցերի համար գտնելու արդյունավետ լուծումներ:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ