Արտաքին 4 տարի առաջ - 21:19 22-03-2022

Այս պատերազմը հնարավոր չէ հաղթել. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը հնարավոր չէ հաղթել, և կոչ է արել «լուրջ բանակցություններ վարել»։

«Նույնիսկ եթե Մարիուպոլն ընկնի, Ուկրաինան հնարավոր չի գրավել քաղաք առ քաղաք, փողոց առ փողոց, տուն առ տուն,- ասել է նա: -Բանակցային սեղանին բավարար ամեն ինչ կա, որպեսզի հիմա դադարեցնեն ռազմական գործողությունները… և սկսեն լուրջ բանակցություններ»:

«Քանի՞ ուկրաինացի և ռուս պետք է սպանվի, մինչև բոլորը հասկանան, որ այս պատերազմում հաղթողներ չկան, կան միայն պարտվողներ»,- հավելել է նա:

Ըստ Գուտերեշի՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքով և պատերազմի ֆոնին պարենամթերքի, էներգիայի և պարարտանյութերի գների կտրուկ աճի հետևանքները զգացվում են ամբողջ աշխարհում՝ սպառնալով վերաճել սովի համաշխարհային ճգնաժամի:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց