Արտաքին 4 տարի առաջ - 13:42 22-03-2022

ՌԴ դեսպանատունը հերքում է Մարիուպոլում «ֆիլտրման ճամբարների» ստեղծման վերաբերյալ մեղադրանքները

ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է Մարիուպոլի տարածքում ռուսական «ֆիլտրման ճամբարների» ստեղծման մասին հաղորդումները։
«Ընդգծում ենք, որ այս դեպքում խոսքը ակտիվ ռազմական գործողությունների գոտին լքող քաղաքացիական անձանց ստուգման անցակետերի մասին է։ Ուկրաինական ազգային գումարտակների դիվերսիոն գործողություններից խուսափելու համար ՌԴ ԶՈւ զինծառայողները մանրակրկիտ կերպով զննում են անվտանգ շրջաններ մեկնող ավտոմեքենաները»,- ասվում է հաղորդագրությունում։
Դեսպանատունը հայտարարել է, որ ռուսաստանցի զինվորականները խոչընդոտներ չեն ստեղծում խաղաղ բնակչության համար, «այլ օգնում են ողջ մնալ, ապահովում են սննդով և դեղորայքով»։
Ռուսաստանցի դիվանագետները նաև Ուկրաինայի զինված ուժերին մեղադրել են Մարիուպոլի բնակելի թաղամասերում ծանր սպառազինություն տեղակայելու մեջ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել