Ներքին 4 տարի առաջ - 22:46 21-03-2022

Մեր ամենօրյա վարքով նպաստենք անտառների պահպանությանն ու վերականգնմանը․ Հակոբ Սիմիդյան

Ամբողջ աշխարհում մարտի 21-ն պաշտոնապես նշվում է որպես «Անտառների միջազգային օր»։ Շրջակա միջավայրի նախարարության կողմից օրենսդրական նախաձեռնությամբ այսուհետ անտառի համաշխարհային օրը՝ մարտի 21-ը Հայաստանում կնշվի նաև որպես անտառագետի օր։ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը «Ֆեյսբուք » սոցիալական ցանցի իր էջում շնորհավորել է անտառագետներին մասնագիտանան տոնի առթիվ՝ կարևորելով նրանց դերը։

«Անտառային ոլորտի, սիրելի աշխատակիցնե՛ր, հարգելի անտառագետներ, սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ, չափազանց կարևոր է Ձեր դերակատարումը ոլորտի և, ընդհանրապես, պետության արդյունավետ զարգացման գործում։ Մենք մշտապես ունենք Ձեր հարուստ փորձառության և Ձեզ հետ համագործակցելու կարիքը: Անտառպահպանման ու վերականգնման պետական ռազմավարության մշակումը մեր երկրի բնապահպանական օրակարգի կարևորագույն մասն է։ Այդ ուղղությամբ արդեն իսկ իրականացվել են բազմաթիվ ծրագրեր և բարեփոխումներ:

ՀՀ կառավարությունն ունի հստակ հանձնառություն և բավականաչափ կամք՝ պահպանելու, վերականգնելու և ընդլայնելու անտառները և անտառածածկ տարածքները, սակայն, անտառների խնդիրների լուծումները պահանջում են ջանքերի համատեղում։ Շատ հաճախ այդ լուծումները առնչվում են գրագետ տնտեսվարման, կրթության ու իրազեկման ու այլ ոլորտներին, որոնց ուղղությամբ ևս անելիք շատ ունենք։

Ուստի, համատեղենք մեր ջանքերն այդ շնորհակալ գործում և մեր ամենօրյա վարքով նպաստենք Հայաստանում անտառների պահպանությանն ու վերականգնմանը»,-նշել է նախարարը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի