Ներքին 4 տարի առաջ - 19:53 21-03-2022

ՀՀ քննչական կոմիտեն պարզում է 24-ամյա երիտասարդի հրազենային մահացու վնասվածք ստանալու հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Լոռու մարզի 24-ամյա բնակչի՝ հրազենային մահացու վնասվածք ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«Ըստ նախնական տեղեկությունների` 2022թ. մարտի 20-ին՝ ժամը 22:50-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «աջ զստափոսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Լոռու մարզի Լորուտ գյուղի՝ 1997թ. ծնված բնակիչ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են երիտասարդի՝ հրազենային մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ, նախնական տվյալներով, դեպքի օրը վիճաբանություն է տեղի ունեցել տուժած երիտասարդի և 2003թ. ծնված համագյուղացու միջև, որի մասին վերջինս հայտնել է հորը, ով վրեժխնդիր լինելու նպատակով, նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, գյուղամիջում, դեռևս չպարզված հրազենով, 24-ամյա երիտասարդին կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակել է նրա ուղղությամբ, որից հետո վերջինս տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց, որտեղ հաջորդ օրը՝ ժամը 08:15-ին, մահացել է:

Ըստ աղբյուրի՝ նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է 1 հատ 5,45մմ տրամաչափի կրակված պարկուճ և ավտոմեքենայի ապակու կոտրված կտորներ, առգրավվել են դեպքի պահին տուժածի հագին եղած հագուստները, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք:

ՀՀ քննչական կոմիտեին տեղեկացմամբ՝ նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին և հանցագործության գործիք հանդիսացած հրազենը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա