Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:19 18-03-2022

Գյուղապետարանի պատին գրատախտակ են կախել, որ եթե ՔՊ թեկնածուն անունը կարողանա ճիշտ գրել, թող դառնա գյուղապետ

Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչները մի հնարամիտ ակցիա են իրականացրել․ գյուղապետարանի պատին գրատախտակ են ամրացրել, որ եթե գյուղապետի ՔՊ-ական թեկնածու Սուրեն Թորոսյանը, որին համայնքում Փչանի Սուրո են ասում, կարողանա իր անուն-ազգանունը ճիշտ գրել, թող դառնա գյուղապետ։

Բանն այն է, որ համայնքը երկար տարիներ ղեկավարում է Անդրանիկ Պապիկյանը։ Oragir.news-ին հասած տեղեկություններով՝ վերջինիս դեմ իշխանությունները քրեական գործ են հարուցել և ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրել։ Պապիկյանը դիմումը գրել է, ինչը և հարուցել է գյուղի բնակչության զայրույթը, բնակիչները եկել են գյուղապետարան, վրդովմունք հայտնել, Պապիկյանն էլ իր գրած դիմումը ճղել ու դեն է նետել, իսկ բնակիչներն էլ նրան փոխարինող թեկնածու ՔՊ-ականի համար հայոց լեզվի այսպիսի յուրահատուկ «քննություն» են նշանակել։

Oragir.news-ը փորձեց խոսել գյուղապետ Անդրանիկ Պապիկյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարը անհասանելի էր։ Արագածավանի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարի հետ զրուցեցինք, նա ընդամենն ասաց, որ գրատախտակն արդեն հանվել է, այլ տեղեկություն չտրամադրեց՝ ասելով, որ Ֆեյսբուքում տեսանյութ կա, որտեղ ամեն ինչ երևում է։

Ֆեյսբուքում մենք մեկ այլ տեսանյութ գտանք, որի գլխավոր հերոսը ՔՊ-ական Սուրեն Թորոսյանն է։ Տեսանյութում նա փորձում է ասել, որ Նիկոլ Փաշինյանի անունը պետք է ոսկե տառերով գրվի, սակայն, փաստորեն, ՔՊ-ականի ոչ միայն գրավոր, այլև բանավոր խոսքը լավը չէ։ Նրա այդ արտահայտությունները համեմատել են «Կարգին հաղորդումից» հայտնի դրվագի հետ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին