Ուղիղ եթեր
Միտք 4 տարի առաջ - 17:59 15-03-2022

Ուղիղ տեքստով հասկացրել են՝ այո, պատրաստ են Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանի մտքերը՝ Արցախի հետ կապված, զայրացրել է ֆեյսբուքյան հայությանը։ Նրանք զարմացել են՝ ինչպե՞ս կարող էր դիջեյի համբավով հայտնի ՔՊ-ականը հակաարցախյան բան ասել: Oրինակ՝ ասել է, թե պետք է քննարկել Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու հարցը Արցախի բնակչության՝ իրենց ծննդավայրում անվտանգ ապրելու համատեքստում։

Աղաջանյանը, հիշեցնենք, դրանով արձագանքել է Ադրբեջանի ներկայացրած հինգ նախապայմաններին, որոնք բավարարելու դեպքում նոր ինքը կստորագրի խաղաղության պայմանագիրը Հայաստանի հետ։ Այդ պայմաններից մեկը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն է, որի մեջ, ըստ իրենց, մտնում է նաև Արցախը։ Այսինքն՝ Հայաստանի համար խաղաղության գինը Արցախի վերջնական հանձնումն է Ադրբեջանին։ Հիմա այդ ամենը ուղիղ չեն ուզում ասել Ադրբեջանի շահերը Հայաստանում ներկայացնող ՔՊ-ականները, չեն ուզում ասել, որ շատ չբարկանա հայ հանրությունը ու մարդ ես՝ հանկարծ փողոց դուրս չգա և չփորձի իրենց հեռացնել՝ Արցախի էն մնացած 25 տոկոսն էլ հանձնելու համար։ Դրա համար անհասկանալի, խուճուճ, մի քիչ ավելի ոչ վտանգավոր ձևակերպումներով է նույնը հասկացնում, որ մի քիչ պակաս ինտելեկտ ունեցողների մոտ ուղիղ ազդակ չգնա, թե այս իշխանությունները մտադիր են վերջնականապես հրաժարվել Արցախից։

Ֆեյսբուքում էլ զարմացած «դիջեյ» են «տշում», թե թուրքերի շահն է սպասարկում։ Շատ միամիտ ժողովուրդ դուրս եկանք։ Իսկ ո՞ւմ շահը պիտի սպասարկեր՝ ռուսների՞։ Իսկ ԱԳՆ-ի հայտարարությունից ի՞նչ ենք հասկացել, Արարատ Միրզոյանը ա՞յլ բան է ասել, քան ՔՊ-ական դիջեյը։ Ոչ, ուղղակի Միրզոյանը նույն բանն ավելի քաղաքավարի է ձևակերպել ու դիվանագիտորեն, որ էլ ավելի պակաս վտանգավոր լինի, և մի քիչ նվազ ինտելեկտուալները առհասարակ ոչինչ չհասկանան։ Օրինակ՝ Արարատ Միրզոյանի արտահայտած այս միտքը լրիվ նույնն է, ինչ Աղաջանյանի արտահայտածը, պարզապես Միրզոյանն ավելի կոռեկտ ու գրագետ է դա ձևակերպել, քանի որ ԱԳՆ-ում այդ հարցում ավելի պրոֆեսիոնալ են. «Հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների»։

Սա նույն Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու վերաբերյալ հայտարարություն է, որից, սակայն, չեն զայրացել ֆեյսբուքյան քննադատները։


Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ