Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 11:59 15-03-2022

Ծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած զինծառայողները կստանան անվճար կրթության իրավունք. նախագիծն ընդունվեց

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը վերաբերում է զինծառայողների կրթության իրավունքի իրացմանը։ Կա որոշակի փոփոխություններ իրականացնելու պարարտ հող, ինչը մեզ հնարավորություն է տալու կատարել փոփոխություններ»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց նախագծի հիմնական զեկուցող, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Աբրահամյանն առաջարկում է նախագծով կատարել երկու հիմնական փոփոխություն: Փոփոխության առաջին մասը վերաբերում է հետևյալ հանգամանքին, այն է՝ գործող օրենքը սահմանում է, որ մարտական խնդիր կատարելիս, երբ պարտադիր ժամկետային զինծառայողը ստանում է առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, ապա նա այդ պայմաններում կարողանում է օգտվել անվճար կրթություն ստանալու իրավունքից, և առաջարկվում է, որ, ինչպես սահմանված կարգով, մրցույթից դուրս օգտվելու հնարավորություն տրվի ոչ միայն պարտադիր, այլև պայմանագրային անձնակազմին, այդ թվում նաև՝ սպաներին։

Իսկ երկրորդ փոփոխությունը վերաբերում է այն սպաներին, ովքեր քսան տարվա ծառայությունը անցել են և այդ պահին գտնվում են երկարամյա կենսաթոշակի պայմաններում։ «Այստեղ խնդիրը հետևյալն է. փաստացի ունենում ենք իրավիճակ, որ կադրային սպան, որը քսան տարվա ծառայությունն արդեն ավարտել է, կարգավիճակի առումով երկարամյա կենսաթոշակի իրավունք է արդեն վաստակել 37 -38 տարեկանում, և որպեսզի նա մտնի քաղաքացիական կյանք, անհրաժեշտություն է առաջանում նրանց ապահովելու որոշակի պայմաններով, ինչը նաև հնարավորություն է նրանց պահելու ՀՀ-ում՝ արտագաղթը այդ ձևով էլ նվազեցնելու համար»։

Ըստ Աբրահամյանի՝ մյուս նախապայմանն այն է, որ ստեղծվեն նրանց քաղաքացիական կյանքին ադապտացնելու պայմաններ, հնարավորություն տրվի սովորելու մագիստրատուրայում և ասպիրանտուրայում, ստանալու քաղաքացիական մասնագիտություն և հնարավորություն՝ ապրելու արժանապատիվ ձևով։

«Քննարկում ենք ունեցել պահեստազորային սպաների հետ, հանձնաժողովի փորձագետների հետ, որոշակի խնդիրներ են առաջանում հատկապես ծառայությունից հետո: Որոշակի մոնիտորինգ իրականացվել է այս մասով, մոտ տասին գիտեմ, ովքեր սովորում են, հիմնականում մարզերի՝ պետական բուհերի մասնաճյուղերում են սովորում, ասպիրանտուրայում կա մեկ սպա, մնացածը մագիստրատուրայում են, Գավառում, Շիրակում, մի քանիսը Երևանում են»։

Հանձնաժողովի անդամների ինը կողմ ձայներով նախագիծն ընդունվեց ։


Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին