Արտաքին 4 տարի առաջ - 21:55 14-03-2022

Յանուկովիչը պնդում է, որ Զելենսկիին կարգավորման ծրագիր է առաջարկել, բայց ապարդյուն

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, որը 2014 թ. փախել էր Ռուսաստան, հարցազրույց է տվել «ՌԻԱ Նովոստիին»։ Նա, մասնավորապես, ասել է, որ իբր գործող նախագահ Վլադիմիր Զելենսկիին «Դոնբասում զինադադարի ծրագիր» է առաջարկել, բայց ապարդյուն։

Ըստ Յանուկովիչի՝ իր թիմը սկսել է աշխատել Զելենսկու մտերիմների հետ, նույնիսկ մի քանի հանդիպում են ունեցել. «Այդ հանդիպումների ժամանակ մենք Դոնբասում զինադադարի ծրագիր ենք առաջարկել, այն ներկայացվել է ամենայն մանրամասնությամբ, քայլ առ քայլ, արդյունքը պետք է լիներ Ուկրաինայի և Դոնբասի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը, Դոնբասի վերականգնման միջազգային հիմնադրամի ստեղծումը, Դոնբասի վերամիավորումն Ուկրաինային»:

Յանուկովիչի խոսքով, առաջարկի նախագիծը հանձնվել է Զելենսկիին՝ ուսումնասիրելու, սակայն նա, իբր, պատասխանել է, որ ուկրաինական կողմին «դա չի հետաքրքրում»։

«Զելենսկին իր ընտրությունների ժամանակ Ուկրաինային խոստացել էր, որ ինքը չի սկսել, բայց ինքն ավարտին կհասցնի ռազմական հակամարտությունն Ուկրաինայի արևելքում: Ընտրողները հավատացին նրան և նախագահ ընտրեցին: Ցավոք, նա խաբեց նրանց: Բայց հիմա դիմակները պատռված են, ճշմարտության պահը եկել է, ողբերգությունը դադարեցնելու հնարավորություն դեռ կա»,- ասել է Յանուկովիչը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը