Արտաքին 4 տարի առաջ - 22:17 14-03-2022

Միխեիլ Սաակաշվիլին հիվանդանոց է տեղափոխվել

Վրաստանի՝ ներկայումս բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հոսպիտալացվել է Թբիլիսիի քաղաքացիական կլինիկա՝ հետազոտություններ անցնելու համար, այնուհետ վերադարձվել է բանտ։ Այս մասին ասվում է Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ։
«Երկար ամիսների խնդրանքներից հետո երեկ ուշ երեկոյան ինձ (…) տեղափոխեցին Հանրապետական ​​հիվանդանոց։ Այնտեղ իրականացվել է էլեկտրոնեյրոմիոգրաֆիա (ԷՆՄԳ) և գաստրոսկոպիկ հետազոտություն։ Առաջին պրոցեդուրան լիովին հաստատեց տարբեր խորհրդատվությունների ախտորոշումը, որ ինձ մոտ նեյրոպաթիա է առաջացել, երբ անհնար է զգալ վերջույթները և մարմնի տարբեր մասերը, ինչպես նաև Վերնիկեի էնցեֆալոպաթիա, ինչը հանգեցնում է հենաշարժական և կենտրոնացման խանգարումների, հիշողության կորստի»,- գրել է Սաակաշվիլին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը