Արտաքին 4 տարի առաջ - 17:01 14-03-2022

Չեռնոբիլի ԱԷԿ-ը սնուցող էլեկտրագիծը կրկին վնասվել է

Ռուս զինվորականները կրկին վնասել են էլեկտրահաղորդման գիծը, որը սնուցում է Չեռնոբիլի ԱԷԿ-ը, պնդում է «Ուկրէներգո»-ն։

«Երեկ՝ մարտի 13-ին, «Ուկրէներգո»-ի վերանորոգման խումբը վերանորոգել է բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, որը սնուցում է Չեռնոբիլի ԱԷԿ-ը և Սլավուտիչ քաղաքը։ Ժամը 19։07-ին գիծը դրել են լարման տակ և սկսել են վերականգնել Չեռնոբիլի ԱԷԿ-ի և Սլավուտիչ քաղաքի ենթակառուցվածքների էլեկտրամատակարարումը»,- հայտարարել է «Ուկրէներգո»-ն։

Ընկերությունը պնդում է, որ չի հաջողվել ավարտել աշխատանքները, քանի որ ռուս զինվորականները կրկին վնասել են գիծը։ ««Ուկրէներգո»-ի վերանորոգման խումբը ստիպված է կրկին մեկնել Չեռնոբիլի ատոմակայանի մոտ գտնվող օկուպացված տարածք, փնտրել և վերացնել նոր վնասները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
21:10 Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը