Արտաքին 4 տարի առաջ - 13:42 12-03-2022

Վասիլկովի օդանավակայանն ամբողջովին ավերվել է․ քաղաքապետ

Ռուսական զորքերը Վասիլկովի վրա հրթիռային հարվածներով ամբողջությամբ ավերել են օդանավակայանը։ Այս մասին շաբաթ օրը՝ մարտի 12-ի առավոտյան, հայտարարել է Վասիլկովյոյի քաղաքապետ Նատալյա Բալասինովիչը։
«Այսօր՝ ժամը 7-ի սահմաններում, հակառակորդի ուժերը գնդակոծել են Վասիլկով քաղաքը, խոցել 8 հրթիռ, գնդակոծել օդանավակայանը, հրթիռակոծությունների արդյունքում օդանավակայանն ամբողջությամբ ավերվել է, ավերվել է թռիչքուղին, զինամթերքի պահեստը պայթել է»,- ասել է նա տեսաուղերձում։
Քաղաքապետի խոսքով՝ զավթիչների հրթիռներից մեկը դիպել է զինամթերքի պահեստին։
«Վառելանյութերով և քսանյութերով պահեստը նույնպես ավերվել է, ինչի պատճառով խափանվել է մեր օդանավակայանի աշխատանքը»,- ասել է Բալասինովիչը։
Քաղաքապետը Վասիլկովի բոլոր բնակիչներին հորդորել է մնալ տանը և ապաստարաններում և առանց անհրաժեշտության փողոց դուրս չգալ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում