Արտաքին 4 տարի առաջ - 09:14 12-03-2022

Instagram-ը Ռուսաստանում կարգելափակվի մարտի 14-ից

«Ռոսկոմնադզորը» մարտի 14-ից Ռուսաստանի Դաշնության տարածքում արգելափակում է Ինստագրամը՝ գլխավոր դատախազության խնդրանքով, որը կոչ է անում Facebook-ի և Instagram-ի մայր ընկերությունը՝ Meta-ն, ծայրահեղական կազմակերպություն ճանաչել։
Այսպիսով, պարզաբանել է Ռոսկոմնադզորը, ռուս օգտատերերին ժամանակ կտրվի լուսանկարներն ու տեսանյութերը այլ սոցիալական ցանցեր տեղափոխելու համար։
Ավելի վաղ Meta-ն (նախկին Facebook-ը) թույլ էր տվել որոշ երկրների օգտատերերին բռնության կոչ անել ռուս զինվորականների նկատմամբ՝ Ուկրաինա ներխուժման համատեքստում։ Meta-ն նաև ժամանակավորապես չի արգելափակի Ռուսաստանի և Բելառուսի նախագահներին ուղղված մահվան մաղթանքներով որոշ գրառումներ։
Օգտատերերը տխուր կատակում են, որ Ռոսկոմնադզորն իրենց ժամանակ է տվել VPN տեղադրելու համար, իսկ Ցուկերբերգին՝ փոխելու իր միտքը և վերադարձնելու՝ Պուտինին մահվան մաղթանքներով գրառումների արգելքը։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
22:00 Հռոմի Կոլիզեումի մոտ ոստիկանությունը կանխել է երիտասարդների չարտոնված երթը
23:50 Հոկտեմբերի 26-ին Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
22:50 Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը առ այսօր չի դիմել Եվրոպական միության անդամակցության թեկնածուի կարգավիճակի համար․ Արմեն Աշոտյան