Միտք 4 տարի առաջ - 10:21 11-03-2022

Նախագահի և վարչապետի նստավայրը Երևանո՞ւմ է, թե՞ Բաքվում

Հայաստանի նորընտիր նախագահը, որ դեռ չի հասցրել երդում տալ, ասում է՝ ոչինչ, որ Արցախում կրակում են, թե մեզ որևէ բան չի կարող շեղել՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Այդպես կարող է ասել կրակող կողմը, բայց ոչ կրակն ընդունող կողմը: Իսկ վարչապետն ասում է, որ զերծ կմնա գնահատական տալուց: Ոչ միայն չի դատապարտում, այլև չի նեղսրտում՝ անհանգստության նշաններ ցույց տալով, որ Ադրբեջանը կրակի տակ է պահում Արցախի բնակավայրերը: Այդպես դարձյալ կրակող կողմը կասեր միայն, որովհետև աշխարհում ցանկացած մարդավարի երկիր, գոնե ձևի համար, կդատապարտեր խաղաղ բնակավայրերի գնդակոծումը:

Իսկ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը Հայաստանի սահմաններին կրակոցների առիթով ասում է, որ պետք է հետաքննություն անցկացնել և պարզել, թե որ կողմն է մեղավոր: Ենթադրել կարելի է, որ հնարավոր է մեր բանակն է մեղավոր՝ հակառակ այն փաստի, երբ մեր պաշտպանության նախարարությունը մշտապես հերքում է մեր կողմից կրակ բացելու ադրբեջանական պնդումները: Վերջին շրջանում ամեն տեղ և ամեն օր է բանակի մեղավորությունը՝ ըստ մեր իշխանավորների սևեռուն հայացքի: Հնարավոր է, որ դրան ավելանա նաև պաշտպանության նախարարության ստախոսությունը՝ դարձյալ ըստ նույն սևեռուն հայացքի:

Ո՞րն է այս մարդկանց հայրենիքը: Բնավ էլ հռետորական չէ հարցը: Ուղղակի՝ ողբերգական: Որտե՞ղ է այս մարդկանց նստավայրը, Երևանո՞ւմ է, թե՞ Բաքվում: Հավանաբար ֆիզիկական վայրը Երևանն է, գործունեության շրջանակը՝ Բաքուն: Եզրահանգման հնարավոր և տրամաբանական տարբերակը սա է: Նույն տրամաբանությամբ, եթե հանկարծ վաղը կրակոցներ հնչեն ոչ միայն Սյունիքում, այլև Երևանում, այս մարդկանցից առաջինն ասելու է, որ այդ կրակոցները՝ ոչինչ, կարևորը մենք խաղաղության ենք գնում: Երկրորդն անշարժելի հանգստությամբ ասելու է, որ առայժմ զերծ կմնա գնահատականներ տալուց: Իսկ երրորդը հետաքննություն կպահանջի՝ պարզելու համար, մեղավորը մե՞ր կողմն է, թե՞ ադրբեջանական: Իսկ մեր կողմի մեղավորը, ինչպես միշտ, բանակն է: Մեղավորը կա, մնում է մեղքը լինի:



Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում