Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:27 10-03-2022

Նոր ՄԻՊ-ի աշխատակազմի կեսից ավելին թափուր է

Մարդու իրավունքների նոր պաշտպան Քրիստինե Գրիգորյանի պաշտոնավարումը սկսելուց հետո, ինչպես արդեն գերլ էինք, ՄԻՊ աշխատակազմի զգալի մասը աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց և հեռացավ։ Այս պահին ՄԻՊ-ի աշխատակազմի կարևորագույն պաշտոնների ուղիղ կեսը թափուր է, մասնավորապես ՄԻՊ-ի պաշտոնական կայքում ՝ «Աշխատակիցներ» բաժնում ներկայացված է 22 պաշտոն, որից 13-ը թափուր են։ Դրանք հետևյալ պաշտոններն են․
1․ Քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար,
2․ Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար,
3․ Գլխավոր քարտուղար,
4․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականի 2 հաստիք,
5․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օգնականի 3 հաստիք,
6․ Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ,
7․ Սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետ,
8․ Հանրային կապերի բաժնի պետ,
9․ Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ:
10. Միջազգային համագործակցության վարչություն։

Արման Թաթոյանի հետ չեն հեռացել և մինչ այժմ աշխատում են հետևյալ պաշտոնյաները․

1․ Նարեկ Հարությունյան- Քարտուղարության վերահսկողական և անձնակազմի կառավարման բաժնի պետ, բարեվարքության կազմակերպիչ,
2․ Արտակ Խաչատրյան- Տեխնիկատնտեսական բաժնի պետ
3․ Անդրանիկ Եղոյան- Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ։
4․ Լուսինե Վարոսյան- Գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժնի պետ,
5․ Վլադիմիր Հովհաննիսյան- Գլխավոր քարտուղարի տեղակալ,
6․ Նինա Փիրումյան- Հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար,
7․ Արամ Մինասյան- Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ,
8․ Ռուզաննա Բադալյան- Քարտուղարության արագ արձագանքման և դիմումների ընդունման վարչության պետ,
9․ Մոնիկա Սարգսյան- Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի պետ։

Նշենք որ, սրանք ղեկավար պաշտոններն են, ՄԻՊ աշխատակազմը զքել են նաև վարչությունների և բաժինների տարբեր աշխատակիցներ, ՄԻՊ աշխատակազմը լքածների ընդհանուր թիվը կազմում է 20 հոգուց ավել։




Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ