Ներքին 4 տարի առաջ - 12:49 10-03-2022

Ադրբեջանից բռնի տեղահանված 254 ընտանիքի բնակարանի գնման համար Կառավարությունը կտրամադրի 1.4 մլրդ դրամ

«1988-1992 թթ.-ին Ադրբեջանից բռնի տեղահանված 254 ընտանիքի բնակարանի գնման վկայական տրամադրելու համար Կառավարության բյուջեում նախատեսվել է 1.4 մլրդ դրամ»,- Կառավարության նիստում չզեկուցվող հարցերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունների, 2019 թվականի Կառավարության նիստի N 1666 օրենքի մեջ փոփոխություն և լրացում անելու մասին որոշման նախագծի վերաբերյալ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Կառավարության նիստում ՏԿԵ նախարարը, ներկայացնելով նախագիծը, ասաց, որ հարցը վերաբերում է 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնի տեղահանված և ժամանակավոր կացարանում ապրող հայրենակիցներին բնակարանների գնման վկայական տրամադրելու գործընթացին, որի առաջին փուլը սկսվել է 2021 թվականին։
«Առաջին գործընթացը բնակարանի գնման վկայականի համար եղել է 2004 -2006 թվականներին, երբ մարզերի մի շարք բնակիչների տրվել է բնակարանի գնման վկայական, իսկ 2020 թվականին առաջին անգամ այս գործընթացը տեղի ունեցավ Երևանում ապրող հայրենակիցների համար, ովքեր ստացան Կառավարության կողմից առաջարկվող այս աջակցությունը։ 2021 թվականի նախորդ տարեվերջին մենք ավարտեցինք այդ գործընթացը Երևանում ու հիմա նորից վերադառնում ենք մարզեր, և Կառավարության բյուջեն ունի բավարար գումար ՝ 1.4 մլրդ դրամ, այս գործընթացն իրականացնելու համար, որը նախատեսված է 254 ընտանիքների համար»,- նշեց նախարարը։

Սանոսյանն ասաց, որ որոշմամբ հստակեցվում է, որ այն մարզում, որտեղ մեր հայրենակիցները հաշվառված են, բնակարանների գնման վկայականը տրվելու է հենց այդ մարզում, այսինքն՝ տվյալ անձը բնակարան պետք է գնի հենց այդ մարզում։
«Երկրորդ փոփոխությունն այն է, որ մարզպետարանից աշխատակից ենք ներգրավում, և երրորդ՝ այնտեղ կան մի շարք գործառույթներ՝ դիմումների հետ կապված, նորից մարզպետարաններին ենք ներգրավում, որպեսզի մեր հայրենակիցները կարիք չունենան փաստաթղթերի հետ կապված Երևան գալու»,- ասաց Սանոսյանը։
Նախագիծն ընդունվեց միաձայն։


Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար