Մամուլ 4 տարի առաջ - 08:37 10-03-2022

Ե՛վ «ռոճիկ», և՛ «ավանս»՝ ժողովրդից գաղտնի. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի կառավարության համար ավելի ու ավելի սովորական բնույթ է ստանում «հպարտ քաղաքացիներից» գաղտնի որոշումներ կայացնելը: Մասնավորաբար, կառավարության նիստերի օրակարգերում ընդգրկված հարցերի մեջ, որպես կանոն, չզեկուցվողները աստիճանաբար մոտենում են 100 տոկոսի շեմին։ Հատկանշական է, որ չզեկուցվող հարցերի հիմնական մասը վերաբերում է ֆինանսական բաշխումներին կամ հատկացումներին:

Օրինակ՝ կառավարության վերջին նիստի ժամանակ չզեկուցվող նախագծերից մեկով վարչապետի աշխատակազմը 2022 թվականի պետբյուջեում վերաբաշխում կատարելու նախագիծ էր ներկայացրել, որով 46 միլիոն 976 հազար դրամ է հատկացվել մի շարք ՀԿ-ների՝ քաղաքացիական հասարակության կառույցների և նրանց կարողությունների զարգացման, տնտեսական և քաղաքական կյանքում ՔՀԿ-ների ընդգրկվածության և մասնակցության աճին նպաստելու համար։ Այստեղ կարևոր հանգամանքներից մեկն այն է, որ կառավարությունը գաղտնի է պահում, թե կոնկրետ որ ՀԿ-ներին է այդ գումարը հատկացվելու և ամեն մեկին՝ ինչքան։ Իհարկե, նախկինում նույնպես եղել են նման հատկացումներ, սակայն պետական աջակցություն ստացած ՀԿ-ների ցանկը գաղտնի չի պահվել։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս անգամ ֆինանսավորվել են հիմնականում իշխանության շահերն ու հետաքրքրությունները սպասարկող կազմակերպությունները: Պատահական չէ, որ սոցցանցերում ակտիվ շրջանառվում է կարծիք, թե այս հատկացումները և՛ յուրահատուկ շնորհակալություն են արդեն մատուցած ծառայությունների համար, և՛ ավանս՝ առաջիկայում ակնկալվող ծառայությունների դիմաց»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը