Ներքին 4 տարի առաջ - 17:46 09-03-2022

ՊԵԿ-ը պատրաստվում է կրկնակի բարձրացնել ներկրվող մեքենաների հսկիչ գները

Ավտովարորդները բողոքի ակցիա են իրականացնում ՊԵԿ շենքի դիմաց՝ պահանջելով չբարձրացնել ավտոմեքենաների հսկիչ գները, որի հետևանքով կավելանա նաև մաքսազերծման գումարները:

«Ավտովարորդների պաշտպանության լիգա»-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը oragir.news-ի հետ զրույցում նշեց, որ պետությունը որոշել է երկուշաբթի օրվանից կրկնակի բարձրացնել մաքսազերծման արժեքները և հսկիչ գները:

«Ես 3500 դոլարով Ամերիկայից անսարք ավտոն առնում եմ, բերում եմ, երկու ամիս ծախսում եմ, անսարք մեքենան սարքում եմ ու նոր ներմուծում Հայաստան: Հիմա ես անսարք մեքենան բերեմ Հայաստան, մաքսազերծեմ, հետո հետ տանե՞մ: Այսինքն՝ իրենք ուզում են, որ այն փողը, որ ես ներդնում եմ մեքենան սարքելու վրա, դրա 40-50 տոկոսն էլ ուզեն: Կամ ես մեքենան բերում եմ, տրանզիտ համարներով վաճառում եմ, Հայաստանում չեմ քշում, բնապահպանական վճարն ինչո՞ւ պետք է վճարեմ»,-ասաց նա:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
13:36 Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին