Արտաքին 4 տարի առաջ - 19:07 08-03-2022

Զախարովան մեղադրել է Արևմուտքին Ուկրաինայում արմատականների ներկայությունը ցինիկորեն չճանաչելու մեջ

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արևմտյան երկրներին մեղադրել է Ուկրաինայում նեոնացիստների ներկայությունը ցինիկորեն չճանաչելու մեջ։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։

Նա մեկնաբանել է Գերմանիայի ՆԳՆ հայտարարությունը, թե գերմանացի նեոնացիստները կարող են մասնակցել ռազմական գործողություններին Ուկրաինայի կողմից:

Գերմանական «Tageszeitung» և «Rundshau» թերթերը, վկայակոչելով Գերմանիայի ՆԳՆ պաշտոնական կոչը, գրել են աջ ծայրահեղականների հրապարակային հայտարարությունների մասին, ըստ որոնց՝ նրանք մտադիր են Ուկրաինայում «ռուս նեոբոլշևիկների դեմ պայքարել»:

Զախարովան ենթադրել է, որ Բեռլինը վաղուց գիտեր, որ ուլտրաֆաշիստները կապի մեջ են Ազովի ազգային գումարտակի (Ռուսաստանի Դաշնությունում արգելված) զինյալների հետ։

«Եվ այժմ, երբ Ուկրաինայում ընթանում է հատուկ ապաազգայնացման գործողություն, գերմանացի աջ ծայրահեղականներն իրենց համար ընտրել են հետևյալ կարգախոսը՝ «Ուկրաինայի պայքարում առաջնագծում ազգայնականներն են»։ Պարզ չէ, թե ուրիշ ինչ ապացույցներ են անհրաժեշտ ոչ միայն Նեզալեժնայում նեոնացիստների առկայության, այլև բարձր ակտիվության մասին»,- գրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը