Արտաքին 4 տարի առաջ - 22:56 07-03-2022

Ճապոնիայի վարչապետ Կիսիդան հայտարարել է, որ Հարավային Կուրիլները երկրի «վաղնջական տարածքներն են»։

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Կուրիլյան կղզիների հարավային հատվածը երկրի «վաղնջական տարածքներ» է անվանել, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է երկուշաբթի՝ մարտի 7-ին, երկրի խորհրդարանում տեղի ունեցած բանավեճի ժամանակ։ Պատգամավորի հարցին, թե ինչ ձևակերպումներ է կիրառում Ճապոնիայի կառավարությունը, նա պատասխանել է.
«Ճապոնիայի մոտեցումն այն է, որ մենք [Կուրիլյան հարավային կղզիները] համարում ենք մեր նախնիների տարածքները, ինչպես նաև տարածքներ, որոնց վրա տարածվում է մեր երկրի ինքնիշխանությունը», - ասել է Կիսիդան:
Ավելի վաղ Ճապոնիայի ԱԳՆ Եվրոպական հարցերով բյուրոյի ղեկավարի տեղակալ Շուիչի Տոկուդան Գազետա․ռու-ին տված հարցազրույցում ասել էր, որ իր երկիրը պատրաստ կլինի Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել միայն Հարավային Կուրիլյան կղզիների ինքնիշխանությունը ստանալուց հետո։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի