87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ավելին 4 տարի առաջ - 19:48 07-03-2022

Մոսկվան կրկին պնդում է, որ Վրաստանը բուծել է խոզերի աֆրիկյան ժանտախտի տեսակ

Խոզերի աֆրիկյան ժանտախտը, որն ակտիվորեն շրջանառվում է 2007 թվականից, բուծվել է Վրաստանում լաբորատորիայում, ասել է ՌԴ ԶՈՒ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը։

Նշենք, որ ռուս պաշտոնյաներն ու լրատվամիջոցները պարբերաբար պնդում են, թե իբր Թբիլիսիում մահացու վիրուսների փորձարկումներ են իրականացվում։

«Մենք կարծում ենք, որ 2007 թ. Պենտագոնի ենթակայության տակ գտնվող վրացական կենսալաբորատորիայում ստեղծվել է խոզերի աֆրիկյան ժանտախտի շտամ, որն ավելի վարակիչ է: Դրա տարածումը զգալի տնտեսական վնաս է հասցրել մի շարք պետությունների, այդ թվում՝ Ուկրաինային և Լեհաստանին՝ վերջիններիս բացառելով խոզի միս արտահանողների շարքերից»,- երկուշաբթի տեղի ունեցած ճեպազրույցում ասել է ռուս զինվորականը։