Ներքին 4 տարի առաջ - 18:53 07-03-2022

«Խաղաղության պայմանագիրն» ուղեկցվեց նոր զոհով ու սադրանքներով

Այսօր ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը, պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին, մեկնաբանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը, թե Ադրբեջանը բազմիցս Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկություն է արել: Մասնավորապես, Հունանյանը, ի պատասխան Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունների, նշել է. «ՀՀ կառավարությունը Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ռազմավարություն է որդեգրել և բնականաբար այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն է դրսևորում: Ինչ վերաբերում է կոնկրետ խաղաղության պայմանագիր ստորագրելուն, մի քանի անգամ բարձրագույն մակարդակով հայտարարվել է, որ դա կառավարության օրակարգային առաջնահերթություններից է»։

Այս հարցազրույցը տպագրվել է կեսօրին՝ 12։28 րոպեին։ Ճիշտ այն պահին, երբ Ադրբեջանը, հավանաբար դեռևս չկնքված «խաղաղության պայմանագրի» շրջանակներում, հարձակվել էր Երասխում հայկական դիրքերի վրա ու կրակ բացել մեր զինվորների ուղղությամբ։ Ցավոք, Ադրբեջանի սանձազերծած սադրանքի հետևանքով ունենք մեկ զոհ և մեկ վիրավոր։ Այսինքն՝ այն պահին, երբ Հայաստանը հեռահար խաղաղություն էր հաստատում մեր թշնամի պետության հետ, այդ նույն թշնամին սպանում էր մեր զինվորներին։ Սա ճակատագրի հեգնա՞նք է, թե՞ պլանավորած գործողություն, որ ամեն անգամ խաղաղության շուրջ հեռակա բանակցությունները պետք է ուղեկցվեն մեր անդորրը խաթարող կոնկրետ գործողություններով, բայց փաստ է, որ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն։

Մեր թշնամի պետության պատկերացրած խաղաղությունը առանց մեր գոյության է՝ սպանված հայ զինվորներով, ոչնչացված հայ ժողովրդով և հայկական պետականությամբ։ Եվ Հայաստանի իշխանությունները, ըստ էության, Ադրբեջանի իշխանությունների հենց այս ցանկություններն են սպասարկում։ Նրանք շատ լավ գիտակցում են, թե ինչ է Ադրբեջանի ուզածը, և հեշտությամբ ընդառաջ են գնում նրանց իղձերի իրականացմանը։

Նույն ԱԳՆ խոսնակն այսօր նաև մեկ այլ «ավետիս» հաղորդեց։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը որոշել է մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Մի խաղաղության օրակարգ էլ այստեղ են սպասարկելու՝ մեզ ցեղասպանած ժողովրդի հետ, բայց արդեն առանց Ցեղասպանության մասին հիշատակելու, որ հանկարծ մեր թշնամի բարեկամներին չնեղացնեն։ Իսկ այդ ընթացքում Ադրբեջանը մի նոր սադրանք կհրահրի մեր սահմաններին։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»