Արտաքին 4 տարի առաջ - 14:18 04-03-2022

ՌԴ ՊՆ-ն Կիևին մեղադրել է Զապորոժիեի ԱԷԿ-ում սադրանքի մեջ

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Զապորոժիեի ատոմակայանի տարածքում ռադիոակտիվ ֆոնը նորմայի մեջ է, անձնակազմը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով։ Համապատասխան մամուլի հաղորդագրությունը գտնվում է Gazeta.Ru-ի տրամադրության տակ։

Կոնաշենկովը հաղորդել է, որ լույս մարտի 4-ի գիշերը Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքում Ռոսգվարդիայի պարեկը հարձակման է ենթարկվել ուկրաինական դիվերսիոն խմբի կողմից:

«Շենքի ուղղությամբ պատասխան կրակ հրահրելու համար էլեկտրակայանի սահմաններից դուրս տեղակայված ուսումնամարզական համալիրի մի քանի հարկերի պատուհաններից հրաձգային զենքով փոթորկալից կրակ է բացվել Ռոսգվարդիայի զինծառայողների ուղղությամբ»,- ասել է գեներալ-մայորը։

Նշվում է, որ ռուսական պարեկը ճնշել է ուկրաինացի դիվերսանտների կետերը։ Մասնաշենք ժամանած հրշեջ-փրկարարները չեզոքացրել են կրակի բռնկումը։ Հրթիռակոծության պահին շենքում չեն եղել էլեկտրակայանի աշխատակիցներ։

«Միջուկային օբյեկտում Կիևի ռեժիմի սադրանքի նպատակը Ռուսաստանին մեղադրելու փորձն է ռադիոակտիվ աղտոտվածության օջախ ստեղծելու մեջ»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

Նրա խոսքով, սա կարող է վկայել նաև այն մասին, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կորցրել է վերահսկողությունը օտարերկրյա վարձկանների մասնակցությամբ ուկրաինական դիվերսիոն խմբերի գործողությունների նկատմամբ։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին