Արտաքին 4 տարի առաջ - 19:42 03-03-2022

Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի քաղաքների գնդակոծումը սուտ է

Ռուսաստանը չի հրետակոծում կամ ռմբակոծում ուկրաինական քաղաքները, մարտի 3-ին ասել է ՌԴ նախագահ Վ. Պուտինը։ Ըստ նրա՝ դա ապատեղեկատվություն է։

Վլադիմիր Պուտինը հինգշաբթի՝ մարտի 3-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցում ասել է, որ Կիևի և ուկրաինական մյուս քաղաքների վրա հրթիռային հարձակումների մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը, դրանք հակառուսական ապատեղեկատվական արշավ են։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Կրեմլին։

Հաղորդվում է, որ Պուտինը Մակրոնին մանրամասն ներկայացրել է ռուսական պայմանները. դրանք առաջին հերթին Ուկրաինայի ապառազմականացումն ու չեզոք կարգավիճակն են:

Իսկ թե որտեղի՞ց են ուկրաինական ավերված քաղաքների լուսանկարներն ու տեսանյութերը, ՌԴ նախագահը չի պարզաբանել։

Ձեզ գուցե հետաքրքրի