Մամուլ 4 տարի առաջ - 08:57 03-03-2022

«Աստվածների չաթ»․ Փաշինյանի նեղ կրուգը․ Հրապարակ

Նիկոլ Փաշինյանը գնալով նեղացնում է վստահելի մարդկանց շրջանակը, իր քայլերը, որոշումները քննարկում է ավելի ու ավելի նեղ կազմով, քան, ասենք, Քաղապայամանգրի վարչության կազմն է, որի հետ ժամանակին քննարկում էր կարեւոր հարցերը: Այս մաիսն մարտի 3-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը։

«Մենք ժամանակին գրել ենք, որ «Քաղպայմանագիրը» ներքին չաթեր ունի՝ ՔՊ խոհանոց եւ այլն, որտեղ տարբեր ֆորմատներով քննարկվում են հարցերը: Ամենանեղ կազմով չաթը բավականին հետաքրքիր անուն ունի՝ «Աստվածների չաթ»։ Այստեղ ընդամենը 7 ՔՊ-ական է ներգրավված․ Նիկոլ Փաշինյանից բացի, մյուս 6 «աստվածներն» են Ալեն Սիմոնյանը, վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Ռուբինյանը, Հակոբ Սիմիդյանը, Սուրեն Պապիկյանը, Հայկ Կոնջորյանը: Բոլոր հարցերը նախ այստեղ են քննարկվում, հետո տեղափոխվում են վարչության չաթ, ապա՝ ՔՊ խոհանոց:

Ի դեպ, ՔՊ-ում իսկական 37 թիվն է, անխտիր գրաքննում են բոլորին, շատերին արգելված է լրագրողներին հարցազրույցներ տալը, հեռուստատաղավարներ գնալը՝ միայն հատուկենտ ընտրյալ քարոզիչները կարող են հանրության հետ շփվել: Մյուսներն ամեն հարցազրույցից հետո սկանդալների մեջ են ընկնում եւ իշխող թիմին քաշում »,- գրել է թերթը։


Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»