Ավելին 4 տարի առաջ - 23:59 02-03-2022

«Ես ու Տիգրանը որոշել ենք ամուսնանալ»․ Մարգարիտա Սիմոնյան

41-ամյա Մարգարիտան սոցցանցերում հետևյալ գրառումն է թողել. «Ես և Տիգրանը հասկացանք, թե ինչպես տոնենք երկուսիս նկատմամբ կիրառված պատժամիջոցները։ Մենք որոշել ենք ամուսնանալ»։ Դեռ պարզ չէ՝ սա կատակ է, թե լուրջ որոշում։ Բանն այն է, որ լրագրողն ու ռեժիսորը փաստացի ամուսնացած են 2012 թվականից, սակայն մինչ օրս չեն օրինականացրել իրենց հարաբերությունները։
Հետաքրքիր է, որ մեկ տարի առաջ երգչուհի Վալերիայի հետ զրուցելիս, Մարգարիտան անկեղծորեն խոստովանել էր. սիրելին պարբերաբար ակնարկներ է անում, բայց ինքը հրաժարվում է։ «Ես երբեք չեմ ցանկացել ամուսնանալ։ Տիգրանը սկսում է զայրանալ դրանից։ Նա ինձ ամուսնության առաջարկություն է անում, մատանիներ է նվիրում, իսկ ես ասում եմ. «Սիրելիս, ես պարզապես մատանիներ եմ հավաքում»: Ժամանակակից աշխարհում դրանք ինչ-որ ձեւականություններ են»,- անկեղծացել էր Սիմոնյանը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին