Մամուլ 4 տարի առաջ - 08:38 02-03-2022

Գորիսի հանցավոր խումբն՝ ընդդեմ ընտրված իշխանությունների․ Հրապարակ

Գորիսում անպատժելի խումբ ձեւավորելու մասին մեր հրապարակումից հետո ոստիկանությունը կենդանության նշաններ է ցույց տվել: Նախօրեին ոստիկանության բաժին են տարվել միջադեպի մասնակից երկու կողմերի՝ Լիսկայի վարորդի որդու՝ Դերենիկ Ղուկասյանի, եւ Ափիկ Շալունցի որդու՝ Մացոյի ավտոմեքենաները: Ոստիկանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ չնայած Շալունցի ավտոմեքենայի վրա կան կրակոցի հետքեր, սակայն միջադեպի հերոսները մինչեւ երեկ ազատության մեջ էին, որեւէ մեկին բերման չեն ենթարկել, ինչը նշանակում է, որ ոստիկանությունը ձեւական ակտիվություն է դրսեւորում:Այս մասին մարտի 2-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը։

«Երեկ մեր լրագրողը ՔՊ-ական սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանից հետաքրքրվել է Գորիսում անպատժելիության մասին, սակայն պատգամավորն ասել է, որ տեղյակ է միջադեպից, եւ հաստատել է, որ ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկել, ու առաջիկայում մեղավորները կպատժվեն: Ի դեպ, Գորիսում կարծում են, որ այս խմբի հովանավորներից մեկն էլ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն է: Եվ խումբն աշխատում է Գորիսի ընտրված իշխանությունների` քաղաքապետ-փոխքաղաքապետերի դեմ, հենց կենտրոնական իշխանությունների հրահանգով »,- գրել է թերթը։


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում