Արտաքին 4 տարի առաջ - 18:52 01-03-2022

ՌԴ ՊՆ-ն նախազգուշացրել է Կիևի ռազմական օբյեկտներին հարվածելու ծրագրերի մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախազգուշացրել է Կիևի մի շարք ռազմական օբյեկտներին հարվածելու ծրագրերի մասին, որտեղից իբր գալիս են տեղեկատվական գրոհներ Ռուսաստանի դեմ։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով գերատեսչության հայտարարությանը։

Ռուս զինվորականները ծրագրում են գերճշգրիտ զենքերով հարվածներ հասցնել Ուկրաինայի ԶՈՒ-ի տեխնոլոգիական օբյեկտներին և Տեղեկատվա-հոգեբանական գործողությունների 72-րդ կենտրոնին՝ «տեղեկատվական գրոհները խափանելու համար»։

Տեղեկատվական գրոհներ ասելով գերատեսչությունը նկատի ունի սոցիալական ենթակառուցվածքների տարբեր օբյեկտների ականապատման մասին զանգերն ու Ռուսաստանի քաղաքացիներին զանգերը՝ սպառնալիքներով:

Գերատեսչությունը Ուկրաինայի քաղաքացիներին, ովքեր բնակվում են ռետրանսլյացիոն հանգույցների մոտ, կոչ է անում լքել իրենց տները։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին