Ներքին 4 տարի առաջ - 12:03 28-02-2022

Երևանում Nissan-ում առաջացած կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից, օպերատիվ են գործել պարեկները

Փետրվարի 28-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արամ Խաչատրյան փողոցի թիվ 31 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրդեհի վայր են ժամանել ԱԻն ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել 33-ամյա Արմենուհի Հովհաննիսյանին պատկանող Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով են փորձել մարել կրակը, սակայն այն շատ արագ է տարածվել, և հրշեջների՝ կրակը մարելուց հետո ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Տեղում ուժեացված ծառայություն են կատարել պարեկները, որպեսզի հրշեջները կարողանան առանց խոչընդոտի աշխատեն։ ԱԻՆ ՓԾ հրդեհային անվտանգությունում նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու համար ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը