Արտաքին 4 տարի առաջ - 22:11 26-02-2022

Ուկրաինան պատրաստ է բանակցությունների, բայց ոչ վերջնագրերի․ Կիև

Ուկրաինան հրաժարվել է բանակցություններ վարել Ռուսաստանի հետ՝ հակամարտությունը կարգավորելու համար։ Փետրվարի 25-ին դադարեցված Մոսկվայի ռազմական գործողությունը Ուկրաինայի տարածքում շարունակվել է։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է դադարեցնել ներխուժումը այն բանից հետո, երբ Կիևն առաջարկել է սկսել բանակցությունները։ Կրեմլը պնդում է, որ ուկրաինական կողմը, ի վերջո, հրաժարվել է բանակցություններից, ուստի փետրվարի 26-ին ռուսական զորքերի առաջխաղացումը շարունակվել է նախատեսվածի համաձայն։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ զորքերին հրահանգ է տրվել առաջ շարժվել «բոլոր ուղղություններով»:

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը հայտարարել է, որ Ուկրաինան չի հրաժարվել բանակցություններից, նա ներկայացրել է իր բանակցային դիրքորոշումը։ Պոդոլյակն ընդգծել է, որ Ուկրաինային հնարավոր չի լինի քշել խուլ անկյուն, և վերջնագրերը նրա համար անընդունելի են։

Ռուսաստանը, որը փետրվարի 24-ին զինված ներխուժում է սկսել, Ուկրաինայից պահանջում է ճանաչել Ղրիմի, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի միացումը, ինչպես նաև իրականացնել «ապառազմականացում»։

Ուրբաթ՝ փետրվարի 26-ի երեկոյան, Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հայտնել է, որ Կիևը շարունակում է խորհրդակցությունները Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների շուրջ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է հանդիպում անցկացնել Մինսկում։ Միաժամանակ Կրեմլը պնդում է Ղրիմի անեքսիան և Դոնբասի անջատողական հանրապետությունների անկախությունը ճանաչելու մասին։ Մի քանի ժամ անց Վլադիմիր Պուտինը, սակայն, ասել է, որ դժվար թե հնարավոր լինի բանակցություններ վարել Ուկրաինայի ներկայիս իշխանությունների հետ, որոնց նա անվանել է «նեոնացիստներ և թմրամոլներ»։

Իսրայելում Ուկրաինայի դեսպան Եվգենի Կորնեյչուկի խոսքով՝ Զելենսկին ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթին խնդրել է միջնորդել Ռուսաստանի հետ բանակցություններում։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա սկսվել է փետրվարի 24-ին։ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «պարտադրված միջոց»։ Սա, ըստ նախագահի, մեծ ռիսկեր է ստեղծել Ռուսաստանի համար, այդ թվում՝ Ուկրաինայի կողմից։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում

Ձեզ գուցե հետաքրքրի