Մամուլ 4 տարի առաջ - 09:05 26-02-2022

Արցախի անվտանգության ապահովումը չպետք է թողնենք միայն ռուս խաղաղապահներին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է hայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ». սա նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության 4-րդ կետն է, ինչը, որքան էլ ցավոտ է, նշանակում է, որ Արցախի սահմանների վերահսկողությունը միայն ռուս խաղաղապահները պետք է իրականացնեն:

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն, անդրադառնալով հայտարարության վերոնշյալ դրույթին, ասում է՝ եռակողմ հայտարարության կետերն Ադրբեջանը լիարժեքորեն չի կատարել, հետևաբար՝ շտապողականութուն դրսևորելու առիթ նաև մենք չունենք:

«Արցախում ռուսական խաղաղպպահ զորքերն իրենց առաքելությունն իրականացնում են, բայց մենք Արցախի անվտանգության ապահովումը չպետք է թողնենք միայն ռուս խաղաղապահներին: Ի վերջո՝ բոլորը պետք է տեսնեն, որ Արցախի ու Հայաստանի անվտանգությունն առաջին հերթին մենք ենք ցանկանում ապահովել: Բացի այդ՝ եթե հասարակությունը վերջապես գա այն գիտակցմանը, որ Արցախի անվտանգությունն ապահովելով՝ ապահովում ենք նաև Հայաստանի անվտանգությունը, ապա կարծում եմ Հայաստանում կլինեն մարդիկ (համոզված եմ՝ հիմա էլ կան), որ կնախընտրեն տեղափոխվել Արցախ ու այնտեղ բնակվել: Իհարկե, դրա համար թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի իշխանությունները պետք բարենպաստ պայմաններ ստեղծեն»,- հավելում է մեր զրուցակիցը» :
Պատգամավորն ընդգծում է նաև՝ գործող կամ հետագա իշխանության համար առաջնային խնդիրն Արցախի անվտանգության ու բնականոն զարգացման ապահովումը պետք է լինի:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան