Արտաքին 4 տարի առաջ - 00:00 25-02-2022

Պուտինը գործարարների հետ հանդիպմանը. Ուկրաինայի դեմ գործողությունը «հարկադրված միջոց է»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռներեցների միության ղեկավարների հետ հանդիպմանը մեկնաբանել է Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունը, որը սկսվել է հինգշաբթի գիշերը՝ իր հրամանով։

Պուտինը զինված ներխուժումը «հարկադրված միջոց» է անվանել։ «Մեզ այլ կերպ գործելու հնարավորություն չեն թողել»,- ասել է նա՝ ցավով նշելով, որ արևմտյան երկրները «մեկ միլիմետր անգամ առաջ չեն շարժվել» այսպես կոչված անվտանգության երաշխիքների հարցում, և դա, իբր, մեծ ռիսկեր էր ստեղծում Ռուսաստանի համար։

Արևմտյան երկրները բազմիցս հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար, և բանակցություններ են առաջարկել Մոսկվային։ Միաժամանակ Պուտինն ասել է, որ Ռուսաստանը «մնում է համաշխարհային տնտեսության մաս», և որ բիզնեսին «ավելի շատ ազատություն» կտրվի։ Նա խոստովանել է, որ Ուկրաինա ներխուժման հետ կապված, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի դեմ լուրջ տնտեսական պատժամիջոցներ կկիրառվեն։ Հանդիպման սկիզբը հեռարձակվել է հեռուստատեսությամբ։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում