Արտաքին 4 տարի առաջ - 18:17 24-02-2022

Ուկրաինայում ռազմական գործողության ժամկետները կորոշի Պուտինը. Պեսկով

Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության ժամկետները կորոշի նախագահ Վլադիմիր Պուտինը, դրանք կախված են դրա արդյունավետությունից ու նպատակահարմարությունից։

«Ժամկետները որոշվում են արդյունավետությամբ ու նպատակահարմարությամբ և որոշվելու են Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից»,- ասել է նա լրագրողներին։

Նա նաև հայտնել է, որ չի կարող ռազմական տեղեկատվություն հրապարակել։ Տեղեկատվության առաջին աղբյուրը, նրա խոսքով, պաշտպանության նախարարությունն է:

Պեսկովը նշել է, որ Պուտինը ձևակերպել է, թե ինչ գործողություններ է ակնկալում Ուկրաինայից «կարմիր գծի կոնցեպտուալ խնդիրների» լուծման համար. դա չեզոք կարգավիճակն է և սպառազինության տեղակայման մերժումը։

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան