Արտաքին 4 տարի առաջ - 14:43 24-02-2022

Ուկրաինայի ՆԳՆ-ն հաղորդել է Մարիուպոլում, Օդեսայի և Խերսոնի մարզերում զոհերի մասին

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն, հղում անելով ոստիկանության տվյալներին, հայտնել է Օդեսայի և Սումիի մարզերում, ինչպես նաև Մարիուպոլում հրետակոծության հետևանքով վիրավորների և զոհերի մասին։

Նրա խոսքով, Սումիի մարզի Կոնոտոպի շրջանում հրետակոծության տակ է ընկել մի ավտոմեքենա, ինչի պատճառով տուժել է մի կին՝ երեխայի հետ։ Օդեսայի մարզի Պոդոլսկի զորամասում զոհվել է 6, վիրավորվել 7 մարդ, 19-ը անհետ կորել են։

Մարիուպոլում հրետակոծության հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը ստացել են վիրավորում։ Նիկոլաևի մարզում ռազմական օդակայանի հրետակոծության ժամանակ վիրավորվել է մեկ մարդ, իսկ Խերսոնի մարզի Սեմիխաթկիում զոհվել է 17-ամյա դեռահաս։

«Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն, հղում անելով երկրի ՆԳՆ-ի տվյալներին, հայտնում է Խերսոնի մարզի Պրեոբրաժենկա գյուղի մոտ սահմանապահի զոհվելու մասին։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում