Կիևում քաղաքացիական պաշտպանության ազդանշաններ են հնչում
Կիևում փետրվարի 24-ի առավոտյան հնչում են քաղաքացիական պաշտպանության ազդանշանները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Գործակալության տվյալներով՝ Ուկրաինայի մայրաքաղաքից դուրս գտնվող վայրերում պայթյուններ են լսվում։ Զոհերի մասին տվյալներ առայժմ չկան։ Նշվում է նաև, որ մեծ թվով մասնավոր մեքենաներ լքում են ուկրաինական քաղաքը։