Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 09:04 24-02-2022

Մսխել, մսխել մինչև... վերջին «խազը». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Եթե հետահայաց նայենք Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների շղթային, ապա կտեսնենք, թե 2018 թվականից սկսած ինչպես է հետևողականորեն, անշեղորեն մսխվում մեր երկրի ունեցած պոտենցիալը, ինչն առավել ցայտուն կերպով տեսանելի է հատկապես արտաքին քաղաքականության բնագավառում։

Բնականաբար, ոչինչ հենց այնպես տեղի չի ունենում, քանի որ պատճառահետևանքային կապ է գործում նաև այն հարցում, թե ինչու ենք հասել կապիտուլ յացիոն պարտության վիճակի ու ի վիճակի չենք դուրս գալ դեպի ներքև քաշող ճահիճից։ Խնդիրն այն է, որ բավարար ջանքեր չեն գործադրվել Հայաստանի համար ավելի բարենպաստ արտաքին միջավայր ստեղծելու ուղղությամբ։ Այս իշխանություններն իրենց ողջ պաշտոնավարման ընթացքում վատնել կամ քանդել են անցյալից ժառանգություն ստացածը, սակայն նորը չեն կառուցել, ավելին՝ պատի վրա որևէ քար չեն ավելացրել։

Փոխարենը նախկին իշխանությունների օրոք ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում տեղի ունեցած ձեռքբերումներն ու խոշոր միջոցառումները ներկայացնում էին որպես իրենց արտաքին քաղաքական ձեռքբերումներ և դրանով բավարարվում։ Օրինակ՝ այդպես էր Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի և տարբեր երկրների ներկայացուցիչներին Հայաստանում մեկ հարկի տակ հավաքելու հետ կապված այլ կարևոր միջոցառումների դեպքում։ Եվ չնայած գործող իշխանությունների պաշտոնավարումը մոտենում է արդեն չորս տարվա եզրագծին, սակայն նրանցից որևէ այնպիսի նշանակալից նախաձեռնություն չենք նկատել, որի դեպքում Հայաստանի միջազգային դերակատարությունը կարող էր ընդլայնվել»։

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
23:46 ՀՀ զինծառայողները մարզումներ են անցկացրել «Սևան» ականանետով