Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:48 24-02-2022

Ընդդիմությունը մտադիր է վերսկսել փողոցային ակցիաները․ Հրապարակ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել է, որ ամեն ինչ անելու են, որպեսզի վիժեցնեն Հայաստանի «պարտվողական» օրակարգը։ Այս մասին փետրվարի 24-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը։ Ըստ թերթի՝ նա կասկած է հայտնել, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ոչ հայանպաստ փաստաթուղթ է պատրաստվում, բանագնացները ոչ թե դիվանագիտական կապեր հաստատելու շուրջ են բանակցում, այլ՝ փաստաթղթի․ «Ուստի օր առաջ պետք է հեռացնել այս իշխանություններին, վիժեցնել պարտվողական օրակարգը, եթե սպասենք հաջորդ ընտրություններին, հնարավոր է Հայաստան չլինի»։

«Հրապարակի» լրագրողի հարցին, թե երբ են մեկնարկելու հեռացնելու գործընթացը, Սաղաթելյանը վստահեցրել է՝ շուտով, ժողովրդին էլ կոչ է արել ինքնակազմակերպվել։ Որոշ տեղեկություններով, ընդդիմությունը մտադիր է մարտի կեսերից վերսկսել փողոցային ակցիաները։


Ամենից շատ դիտված

22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
23:46 ՀՀ զինծառայողները մարզումներ են անցկացրել «Սևան» ականանետով