Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:42 24-02-2022

Վանաձոր համայնքը դեռ ղեկավար չունի. ով է զբաղվում քաղաքի կառավարչական հարցերով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Նախորդ տարվա դեկտեմբերի 5-ից հետո Վանաձոր համայնքը դեռ ղեկավար չունի: Հիշեցնենք՝ Մամիկոն Ասլանյանի գլխավորած «Մամիկոն Ասլանյան» դաշինքը հաղթանակ էր տարել դեկտեմբերի 5-ին Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրություններում: Իշխանությունները չեն հաշտվում Վանաձորում ընտրված «Մամիկոն Ասլանյան» դաշինքի թեկնածու, գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հաղթանակի հետ: Այժմ Մամիկոն Ասլանյանը կալանավորված է:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց, թե ով է զբաղվում քաղաքի կառավարչական հարցերով: Մեր հարցին ի պատասխան՝ Խաչատրյանն ասաց. «Այս պահին Վանաձոր համայնքը ղեկավարվում է աշխատակազմի քարտուղարի կողմից: Հիմա դատական գործընթացի մեջ է, «Լուսավոր Հայաստան» կուսակցության մանդատի հարցն է քննարկվում, չեմ կարող ասել, թե ինչ ժամկետներում վճիռ կկայացնեն: Բայց նշեմ, որ աղբահանության, լուսացույցների, քաղաքացիների սպասարկման հետ կապված խնդիր չունենք: Իհարկե, կան որոշակի տեխնիկական խնդիրներ, բայց ասել, որ խնդիր չկա, այդպես չէ: Իմ նշած աշխատավարձերի մասով եւս խնդիր չունենք: Հուսով ենք, որ մոտ ապագայում դատական գործընթացը կավարտվի, եւ կընտրվի քաղաքապետ, եւ բնականոն հունով կկառավարվի քաղաքը, բայց այս պահին լուրջ խնդիրներ չունենք»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
23:46 ՀՀ զինծառայողները մարզումներ են անցկացրել «Սևան» ականանետով